Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում, մեկնաբանել է կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը․

«Անհավանական է, չէ՞ որ «Բարսելոնան» միշտ եղել է Չեմպիոնների լիգայում, այն մի քանի տարի անընդմեջ դուրս է եկել փլեյ-օֆֆ։

Շատ բան է փոխվել։ Լեո Մեսսին հեռացել է, նա շատ կարևոր էր «Բարսելոնայի» համար։ Հետո փոխվեց մարզիչը ․․․ պետք է համբերություն ցուցաբերել ու վստահել նրանց, ովքեր աշխատում են ակումբում»,- ասել է Գրիզմանը։

Հիշեցնենք՝ մրցաշրջանի ավարտին «Ատլետիկոն» Գրիզմանին «Բարսայից» գնելու հնարավորություն կունենա։ Դրա համար մադրիդյան ակումբը պետք է 40 մլն եվրո վճարի։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում 20 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել