Armenpress.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով բանակցությունները ավարտվել են, դրանք տևել են մոտ երկու ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները քննարկել են միջազգային և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հեռավար բանակցությունները անցկացվել են պաշտպանված տեսակապի միջոցով: Լրատվամիջոցներին ցուցադրել են միայն շփման առաջին կադրերը, երբ Պուտինը և Բայդենը ողջունում էին միմյանց:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1070129.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել