ArmSport.am-ը գրում է․

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում Լիոնել Մեսսիի հաղթանակի մասին։

«Տխուր էի, չի կարելի հերքել։ Ես ունեի անօգնական լինելու զգացում։ Այդքան մոտ լինել մրցանակին, մրցել Մեսսիի հետ… Իհարկե, ես հարգում եմ նրա խաղն ու այն, ինչին նա հասել է։ Նրա հետ մրցակցելու փաստը ցույց է տալիս իմ մակարդակը, որին հասել եմ։ Բայց ես իրականում տխուր էի»,- ասել է Լևանդովսկին Sports Channel ֆուտբոլային շոուի ժամանակ:

Լեհ հարձակվողը մեկնաբանել է նաև Մեսսիի խոսքերը, ով կարծիք է հայտնել, որ France Football-ը պետք է Լևանդովսկուն տա 2020 թվականի Ոսկե գնդակը։

«Կցանկանայի, որ Մեսսին անկեղծ լիներ, որպեսզի նրա խոսքերը դատարկ չլինեին։ Սակայն ես հիացած չեմ այս տարբերակից, որ 2020 թվականի Ոսկե գնդակն ինձ տրվի» – ասել է Լևանդովսկին։

«Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ Լևանդովսկին 580 միավորով երկրորդն էր, Լիոնել Մեսսիին առաջինը՝ 613 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել