Armsport.am-ը գրում է․
ՀՀ վարչապետի որոշմամբ Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է կառավարության որոշման մեջ:
Կարեն Սարուխանյանը վարչապետի որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թ. սեպտեմբերի 8-ին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1070019.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել