Armsport.am-ը գրում է.

ՊՍժ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։

«Ես միշտ փորձում եմ կենտրոնանալ իմ ելույթների վրա և ոչ թե այն ամենի, թե ինչ են անում մյուսները։ Ես Կրիշտիանուի հետ նույն առաջնությունում մրցակցել եմ բավականին երկար տարիներ, ինչն ուղղակի հրաշալի է։

Երկուսիս մրցակցությունը միայն նպաստել է մեր պրոֆեսիոնալիզմին։ Մենք չենք փորձել համեմատվել միմյանց հետ։ Իմ նպատակը եղել է՝ լինել լավագույնը, ոչ թե այլ ֆուտբոլիստից ավելի լավը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում France Football-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել