Shamshyan.com-ը գրում է.

Նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան Ք-ի դին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցիի 9-րդ հարկի թիվ 916 հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Փաստ առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել