Shamshyan.com-ը գրում է.
Պարեկային հետաքննական բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Այդ օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 50-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի դիմաց՝ Սախարովի անվան հրապարակում, վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 53-ամյա Նատալյա Գրիբովային։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2021/11/30/1201797/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել