Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը, որն այս պահին աշխատանքային այցով Սյունիքում է, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Այս տունը Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանի ընտանիքինն է, իսկ վերևում՝ սարի վրա ադրբեջանական զինծառայողների դիտակետ է: Նա զրկվել է ընտանիքի եկամուտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով։

Մասնավորապես, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ մեր այսօրվա այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարները չեն բավականացնում բնակիչներին։

Դրանից բացի, Գևորգ Ավագյանն իր մեքենայով տաքսի ծառայություն է մատուցում Կապանում: Այս աշխատանքը նրա ընտանիքի եկամտի աղբյուրն է:

Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով չի կարողանում մեկնել իր ամենօրյա աշխատանքին: Շրջանցող նոր ճանապարհով հնարավոր չէ նույն աշխատանքը կատարել, քանի ճանապարհը հաղթահարելը չափազանց բարդ է, աշխատանքի ժամերով պայմանավորված՝ բացարձակ անհարմար և այս ամենն իր աշխատանքը դարձրել են անեկամտաբեր: Մարդը պարզապես զրկվել է իր և ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել