Armsport.am-ը գրում է.

Այսօր երեկոյան տեղի է ունենալու «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրու Սեպուլվեդը, մրցանակաբաշխությանը չի մասնակցի Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն գիտակցում է, որ այս տարի չի ստանա մրցանակը, այդ պատճառով էլ որոշել է չմասնակցել։ Հիշեցնենք, որ պորտուգալացին մինչ այս հինգ անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։

Ավելի վաղ մի շարք լրատվականներ նշել էին, որ այս տարի ևս մրցանակը բաժին է հասնելու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել