Երբ որոշ չմարդիկ իրենց ապիկարութեամբ, հայրենածախ ընթացքին, անձնապաշտութեան, թրքասիրութեան համար յանդիմանական հայրական խօսք են կարդում հոգեւորականից, ու չեն կարողանում նրան առարկայական ու փաստացի պատասխանել, այլ կուրացած իրենց վախկոտ բաժանարարութեամբ եւ ատելությամբ յարձակում են գործում հոգեւորականի էջի գրածների վրայ, ֆբին բողոքում իբրեւ թէ "ատելության խօսք" տարածող եմ...։
Անձիս դէմ ամէն յարձակում եւ մեղադրանք ներում եմ, էջիս դէմ ստաբարոյ ամէն ստախօսութիւն ներում եմ։
Բայց հայրենիքի դէմ դաւաճան կարգել, Արցախի ծախումից յետոյ էլ նրան սատարել, անվերջ անտարբերութեան, փորապաշտ ու անձնապաշտ թրքասիրութիւնը ԵՐԲԵՔ չեմ ներելու, երբէք չեմ ներելու անհայրենիքների ընթացքը, երբէք չեմ ներելու սուրբ նահատակների նուիրած արեան ծախումն ու ոտնակոխումը։
Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ...։ Երբէք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել