«2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, որը 2022 թ. հուլիսի 1-ից պետք է փոխարինի 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքին։

Նոր Քրեական օրենսգիրքը գործողության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» նոր օրենքի ընդունման միջոցով։

«ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի աշխատակիցները տեղեկություններ ունեն, որ միգուցե օրենքի՝ ուժի մեջ մտնելու գործընթացը հետաձգվի՝ պայմանավորված օրենքում նոր փոփոխություններ մտցնելու հագամանքով:

Թե որքանով են քննիչներին հասած տեղեկությունները հավաստի, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել