Hraparak.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ամփոփիչ եռակողմ հայտարարության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրել է ձիթենու ճյուղեր:
«Ինձանից ձախ դուք տեսնում եք մեր նվերը և´ հայ ընկերներին, և´ ադրբեջանցի ընկերներին. ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն եւ բարեկեցություն: Ես հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն եւ պայմաններ կստեղծեն Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլերի համար», – ասել է Պուտինը ՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/3088f24bc82a116859806823476bda82
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել