Armsport.am-ը գրում է․
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ հանդես է գալիս «Միլանում», կիսվել է անգլիական ակումբում ստեղծված ճգնաժամի մասին իր կարծիքով։
Օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» վատ արդյունքների պատճառով պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին։
«Ես մեծ փորձ ունեի Անգլիայում: «Մանչեսթեր Յունայթեդը» զարմանալի ակումբ է, մենք մի քանի տիտղոսներ ենք նվաճել։
«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրնե՞րը. նրանք չափազանց շատ են խոսում իրենց անցյալի մասին: Երբ հայտնվեցի այնտեղ, ասացի. «Ես այստեղ եմ, որպեսզի կենտրոնանամ ներկայի վրա և գրեմ իմ պատմությունը»: Բայց երբ այդքան հաճախ մտածում ես անցյալի մասին, դա կախվածություն է առաջացնում: Դուք պետք է մտածեք ներկայի մասին, այլապես գնացեք հիվանդանոց և մաքրեք ձեր ուղեղը», – ասել է Իբրահիմովիչը The Guardian-ին տված հարցազրույցում: