Մարդիկ, ովքեր ասում էին. «Մեր էրեխեքը գնացին, ղարաբաղցիների համար զոհվան», տեսնես հիմա՞ ինչ են ասում, ասում են «Էրեխեքը գնացին, սևանցիներին/գորիսեցիների/վարդենիսցիների համար զոհվա՞ն»։
Մենք այդպես էլ չունեցանք ազգային մտածելակերպ ու պետականամետ մտածողություն, մեծ մասը միայն կենացներում սիրեց իր երկիրը, բայց իրական վտանգի պահին այդպես էլ չիմացավ, թե ինչ ասել է հայրենիք ու հող, չիմացավ այդ հողի համար թափված արյան արժեքը։
Մենք մեր հայրենիքը կորցնելու մեջ մեղադրում ենք ում ասես, բայց ոչ երբեք մեզ։ Մինչև ռուսի, թուրքի ու ամերիկացու մեղքի բաժինը քննարկելը, նախ պետք է մեզնից սկսենք։ Բայց չէ, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, ու բոլորը պետք է ծնկի գան մեր առջև, մենք կատարյալ ենք ու դա չի քննարկվում։ նիկոլն էլ երբեք չի ընդունում իր մեղքը։ Դրա համար էլ նա էս ժողովրդի հավաքական կերպարն ա, ու հենց դրա համար էլ իրան նորից ընտրող կա, սատարող կա։ Այնինչ դեռևս Նժդեհն էր ասում. «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դո՛ւ ես մեղավոր, որովհետև թույլ ես»։
հ.գ. Լուսանկարը Ստեփանակերտի Եղբայրականից է։ 3 եղբայր մեկ տնից, երեքն էլ զոհվեցին 92 թվականին, ամիսների տարբերությամբ։ Ու վստահաբար իրենք չէին կռվում միայն Մարաղայի կամ Չլդրանի համար, իրենց ծնողները չէին ասում՝ էրեխես զոհվեց կապանցիներին պաշտպանելու համար։
Արցախն արժեզրկած կամ դրան նպաստած յուրաքանչյուր մարդ էսօր կատարվողի մեջ իր մեղքի մեծ բաժինն ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել