Pastinfo.am-ը գրում է․

Ոստիկանները, թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով ակցիայի ժամանակ, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ոստիկանական մեքենայով տեղափոխեցին բաժանմունք:

Ոստիկանները նախ ակցիայի մասնակցիներից պահանջեցին բացել արգելափակված փողոցները.

«Հանե՛ք մեքենաները, ազատե՛ք ճանապարհները, մարդիկ աշխատանքի են գնում, մի՛ խանգարեք»,- դիմելով ակցիայի մասնակիցներին՝ ասացին ոստիկանները:

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց, որ 44 րոպեով են փակել փողոցը, կբացեն այն ժամանակ, երբ այդ ժամանակը լրանա.

«Սահմանը վտանգված է, դուք դրա մասին լավ գիտեք: Ճանապարհը չենք բացելու»,- ասաց Հովսեփյանը:

Ոստիկանն էլ սպառնաց, որ եթե մեքենան չհեռացնի, կտանեն նրան բաժին.

«Մենք ձեզ բերման ենք ենթարկելու, եկեք, նստեք իմ մեքենան: Սաղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել