Իշխանություն կոչեցյալներն ամեն բան անում են, որպեսզի նոյեմբերի 16-ի Սյունիքի խայտառակությունը ամեն կերպ հերոսական պայքար ներկաայացնեն ու էժան քարոզչությամբ ձեր ուղեղը մտցնեն, որ պայքարելով ենք այդ դիրքերը զիջել, ոչ թե ապիկարությամբ։ Էլ ՊՆ-ից շուտ ՊՆ-ի ներկայացուցիչ չհանդիսացող արծրունն ա հերոսական դրվագ ներկայացնում, հիմա էլ թերթերից մեկն ա ինչ որ հեքիաթանման բան գրել միշտ իր մոտ ադրբեջանցու գլխարկ պահող ու դրանով փամփուշտ գողացող զինվորի մասին։
Գուցե նման բան եղել ա, քավ լիցի, ես հայ զինվորի դուխի վրա չեմ կասկածում, բայց մի քիչ շատ անհավանական ա էլի էդ պատմածը. այսինքն հայկական ֆորմեն հեչ, ադրբեջանցու գլխարկ դնելը՝ մե՞ջ։ Հենց էդ գլխարկը դնում ես, միանգամից ադրբեջանցի զինվո՞ր ես դառնում։ Հեքիաթն ավելի իրական դարձնելու համար թերթը գրում է, որ մութ է եղել, մթությունից է օգտվել։ Բա էդ դեպքում էլ գլխա՞րկն ինչի համար էր դնում, եթե մութ էր։
Մի խոսքով, ինչպես արդեն ասել եմ՝ «ոչ թե ինչ, այլ ինչու» սկզբունքով մոտեցեք նման հարցերին։ Նոյեմբերի 16-ին մենք տվել ենք զոհեր, հնարավոր չկրակելու հրամանի արդյունքում տասնյակ գերեվարվածներ ու կորցրած դիրքեր։ Հիմա 1 տարի այդ դիրքերում տիրող անտերության մասին լռում են, փոխարենը իրականությանը մոտ ինչ որ բաներ են հորինում, որ մոռացնել տան իրենց ապիկարությունը։ Ու, եթե էս ամենի մեջ թուրքից 2 արկղ փամփուշտ «գողացած» զինվորի պատմությունը ձեզ մխիթարում է, էքստազի մեջ եք ընկնում, ուրեմն նորմալ ա, որ մենք էս օրին ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել