ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական ԶՈՒ-երի՝ ՀՀ արևելյան հատվածի առաջխաղացմանը և ՀՀ զինված ուժերի հետ քաշմանը չորս հենակետերից։

Սիմոնյանը նշեց, որ այս պահին արևելյան սահմանագծում իրավիճակը նույնն է, ինչ մի քանի օր առաջ՝ բացառությամբ այդ հենակետերի, որտեղի դիրքերը հիմա դատարկ են։

«Չորս հենակետերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, այսինքն այնտեղ չկան նաև ադրբեջանական զորախմբեր։ Ակնհայտ է, որ մեզ համար դա հայկական տարածք է, և դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում դա կապացուցենք և այդ ուղղությամբ քայլեր կանենք, բայց այս պահի դրությամբ այդ հենակետերում չկան ադրբեջանական զինվորներ»։

Սիմոնյանը հավելեց, որ դիրքերը չեն հանձնվել ադրբեջանցիներին, գտնվում են միջանկյալ հատվածում, որը ձեռնտու չէ անգամ օգտագործվել ադրբեջանցիների կողմից։ վստահեցրեց, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում ՀՀ տարածքում տեղակայված ադրբեջանական զինծառայողները հետ են գնալու։

«Հակառակի պարագայում մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ։ Դեմարկացիան ու դելիմիտացիան վերաբերում են ոչ միայն մեկ երկրին, այլ առնվազն երկու երկրի։ յուրքանչյուր տրամաբանություն, որ կդրվի այդ բանակցությունների մեջ, կիրառելի է երկու կողմի համար, ուստի վստահ եմ, որ այո հետ կգնան»,–ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել