«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին հայտնում է բկ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:

Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել