Հարգելի բանկերի, բջջային օպերատորների և սպասարկման կենտրոններ ունեցող այլ ընկերությունների անվտանգության բաժիններ,

խնդրում եմ ավելի ուշադիր լինել ձեր որոշ այցելուների վարքի և հագուկապի նկատմամբ:

Քանի անգամ ստիպված եմ եղել ինքս «ստիպել» որոշ այցելուների ուղղել իրենց հագուստը և փակել մարմնի մերկացրած մասերը:

Օրինակ` երեկ Հայաստանի լավագույն բանկերից մեկի կենտրոնում գտնվող մասնաճյուղերից մեկում մի ՀԱՏ տղա հաճախորդ կռացել էր պատուհանի մոտ և հերիք չի` ջինսե տաբատն էր իջել, մի բան էլ տակի եղածը: Տեսարանը հաստատ կոմայգում կանգնողների սրտով կլիներ:
Ես մոտեցա և խնդրեցի մասնաճյուղի տեղեկատուին համապատասխան քայլեր ձեռնարկել և անվտանգության աշխատակցի միջոցով «շտկել» իրավիճակը, սակայն անվտանգության աշխատակցի չհայտնվելու պատճառով ես ինքս մոտեցա և ասեցի, որ շորերը կարգի գցի:

Մի անգամ էլ բջջային օպերատորներից մեկի Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոնում մի ՀԱՏ աղջիկ էր նստել մասնագետի դիմաց ու իջած տաբատի և թափանցիկ ներքնազգեստի տակից հետույքի կեսն ի ցույց էր դրված տարածքում եղած մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում բազմաթիվ երեխաների:
Տեղեկատուին այդ անգամ էլ դիմեցի իրենց ուժերով հարցը լուծելու համար, բայց նա պատասխանեց, որ իրենք ոչինչ անել չեն կարող, և կրկին անգամ ես ստիպված եղա մոտենալ ու այդ աղջկան հուշել, որ ինքը գիշերային ակումբում չի:

Օրինակները բազմաթիվ են, բայց հուսով եմ, որ այսուհետ խնդրին ավելի մեծ ուշադրություն կդարձնեք, և ձեր հաճախորդների մի մասը ստիպված չի լինի որոշ այցելուների և հաճախորդների «դրես քընթրոլ»-ներով զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել