Այսօր` հոկտեմբերի 30-ին ժամը 14:00-ին «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի։ Այս մասին Այս մասին  NEWS.am-իի հետ զրույցում  ասաց «Բալասանյան» դաշինքի ավագանու թեկնածու Վահան Հունանյանը:

Նրա խոսքով`Գյումրու քաղաքապետի թեկնածու կառաջադրվի «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը:

Վահան Հունանյանը այլ մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել