Tert.am-ը գրում է.

Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նապատեսված չէ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն դիտարկմանը, որ մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ նոյեմբերի 9-ին հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև:

«Շրջանառվում էր փաստաթղթերի մասին տեղեկատվություն, որ դրանք վերաբերելու էին դելիմիտացիային և դեմարկացիային, նաև՝ կոմունիկացիաներին»,-ասաց Ղազարյանը:

Միրզոյանը հայտարարեց. «Միևնույն ժամանակ, պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց նաև անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում»,-ասաց նախարարաը՝ նշելով, թե այդ հանդիպումները բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն:

«Այդ հանդիպումները մեզ համար հնարավորություն են՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և փորձելու ջանքեր գործադրել՝ ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի հանդիպումների առաջարկներ տարբեր ֆորմատներով կան, այդպիսի հանդիպումների արդյունքում սովորաբար լինում են համաձայնեցված տեքստերի հրապարակումներ: Այն, ինչ քննարկվել է մամուլում օրեր առաջ, որևէ այդպիսի բան նախատեսված չէ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել