Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Interbrand խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ամենաթանկարժեք ընկերությունների ամենամյա վարկանշային ցանկը:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ավտոմաբիլային ընկերությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Toyota ընկերությունը, որը 7-րդ հորիզոնականն է զբաղեցրել ընդհանուր վարկանիշում: Ճապոնական ընկերությունը գնահատվում է 54,1 մլրդ դոլար, որը 5 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի:

Երկրորդ տեղում է գերմանական Mercedes-Benz-ը՝ 50.8 մլրդ դոլարով (3 տոկոս աճ), իսկ առաջատար եռյակը եզրափակում է BMW-ն՝ 41,6 մլրդ դոլարով (5 տոկոսի աճ): Անցյալ տարվա համեմատ առաջատարների եռյակն անփոփոխ է մնացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել