168.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցլացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարն այցելել է ցամաքային զորքերի ուսումնավարժանքների շտաբ և ստուգել գործողությունների կազմակերպումը, լսել հրամանատարների զեկույցները:

Ընդգծվել է, որ բարդ ռելիեֆ ունեցող լեռնաանտառային տեղանքում անցկացվող զորավարժությունների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է հրամանատարների գիտելիքների, ինչպես նաև կառավարման և որոշումների օպերատիվ կայացման հմտությունների զարգացմանը:

Զորավարժությունների շրջանակում առաջադրանքներ են իրականացվել զորքերի այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել