Shamshyan.com-ը գրում է.
Երեկ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ 3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազոտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:
Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: