Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ա. Միկոյան և Մինսկի փողոցների խաչմերոկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Էդուարդ Վարսանյանի վարած Mazda մակնիշի և 62-ամյա Նորիկ Ղալաչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mazda-ի ուղևոր՝ 17-ամյա  Դավիթ Չինգիլյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել