Armenpress.am-ը գրում է․

Մոսկվայում ելնում են այն բանից, որ ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետեւ երբեք չենք սկսել մեր հարաբերությունների վատացումը ո՛չ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի հետ»,-նա լրագրողներին ասել Է հոկտեմբերի 19-ին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում կարծում են, որ հենց ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ներկա իրադրությունը նորմալացնելու ուղղությամբ:

Նախարարի խոսքով՝ դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունների վատանալու պատմությունն սկսվել Է, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականին «տվեց Ցխինվալ քաղաքի վրա հարձակվելու հանցավոր հրամանը»: Լավրովը հիշեցրել Է, որ այն ժամանակ Ռուսաստանը պնդել Է, որ գումարվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ այդ իրադրությունը քննարկելու համար, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարը (այն ժամանակ՝ Քոնդոլիզա Ռայսը) կտրականապես հրաժարվել Է:

«Թեեւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն ստեղծելիս Հիմնադիր ակտում ընդգծվում Էր, որ այն պետք Է գործի ցանկացած ժամանակ»,-նշել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Նախօրյակին Լավրովը հայտնել Է, որ, Ռուսաստանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, դադարեցնում Է դաշինքին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցնում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմական ներկայացուցչության գործունեությունը: Նաեւ դադարեցվում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի լրատվական բյուրոյի գործունեությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել