Tert.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը քննել է Հայաստանի պահանջները Ադրբեջանի դեմ հայցում`պարտադիր անհետաձգելի միջոցների կիրառման վերաբերյալ, գրում է Независимая Газета-ն՝ մանրամասնելով, որ իմաստն այն  է, որ նախքան հիմնական պահանջի քննարկումը սկսելը, Բաքուն պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին և պատանդներին, դադարեցնի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը և ազգային ատելության քաղաքականությունը: Հոկտեմբերի 18-19-ը դատարանը կլսի ադրբեջանական կողմի հայցը:

«Ադրբեջանի դեմ հայցը պարունակում է ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդվածների խախտման մեղադրանք: Հայտարարության մեջ ասվում է, որ երկար տարիներ Ադրբեջանը հայերին ենթարկել է ռասայական խտրականության, որն արտահայտվել է նույնիսկ խոշտանգումներով և զանգվածային սպանություններով, չխոսելով առօրյա մակարդակի հաճախակի նվաստացումների մասին:Ադրբեջանը պասիվ դիրքորոշում չի զբաղեցրել և հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Հաագայի դատարան: Այն պարունակում է հայկական կողմի նույն բանի հայելային մեղադրանքներ:

Տարածաշրջանային JAM-news-ը գրում է, որ, ըստ Հայաստանի շահերը ներկայացնող իրավաբանների, հայցը պարունակում է Ադրբեջանում հայ բանտարկյալների խոշտանգումների և նվաստացման ապացույցներ: Մասնավորապես, խմբի անդամներից մեկը՝ Շոն Մերֆին, դատավորին ասել է, որ ինչպես միջազգային նորմերին համապատասխան, այնպես էլ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն, Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակեր ռազմագերիներին 44-օրյա պատերազմի ավարտից հետո, բայց դա չի արել: Մերֆին ընդգծել է, որ խոսքն առնվազն 45 բանտարկյալի մասին է, որոնց առկայությունն Ադրբեջանը չի հերքում:

Զեկուցողն ասել է, որ անցած տարվա դեկտեմբերին ադրբեջանական կողմը հայ զինվորներին գերեվարել էր այն պատրվակով, թե իբր նրանք խախտել են զինադադարի պայմանները, չնայած հայկական կողմը պարտավորություն չէր վերցրել լքել այն գյուղը, որտեղ գերի էին ընկել այս զինվորները: Շոն Մերֆին դատարանին ներկայացրել է հայ գերիների դաժան խոշտանգումների և նույնիսկ սպանությունների տեսանյութերը: Այս կադրերի մի մասը սոցցանցերում տարածել են ադրբեջանցի զինվորականները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել