Tert.am-ը գրում է․

Իշխող թիմը պարտավորություն ունի  հետևելու ընտրություններին, այս պահին մեր ունեցած տվյալներով ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հետոքվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, նաև տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել, և հարցին՝ սա կաշառքի դեպք չէ՞, քաղաքապետի թեկնածուն առաջարկեց այդ տեղեկությունները փոխանցել իրավապահ մարմիններին, որ նրանք այդ հարցը քննեն:

Հարցին՝ նա՝ որպես Շիրակի մարզպետ, գյումրեցիներին բաժանե՞լ է այդ 50 հազարական դրամները, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, տեսեք դրանք սոցիալական աջակցություններն են, որոնք պայմանավորված չեն ոչ ընտրություններով, ոչ մի տեսակի գործընթացներով»:

Դիտարկմանը՝ ընտրությունների ընթացքում դա վարչական ռեսուրսի կիրառում չի՞ համարվում, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց՝ իհարկե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել