ArmLur.am-ը գրում է.

Իրականացվում են ականազերծման աշխատանքներ, ընդ որում ուշադրություն դարձնենք՝ երկու կողմում, թե Ադրբեջանի տարածքում, թե Հայաստանի տարածքում: Այս խոսքերն ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների հեռավար Վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

Պուտինի հայտարարությունից հետո քաղաքական ու հասարակական շրջանակներ հարց էին առաջացնում, թե ինչու Պուտինը խոսոեց նաև «Հայաստանի տարածքում» ականազերծման աշխատանքի մասին, քանի որ հայտնի չէ Հայաստանի հանրապետության տարածքում ականազերծման աշխատանքների մասին, որ իրականացնում են ռուս խաղաղապահները: Եվ հարց առաջացավ, թե արդյոք ՌԴ նախագահ Պուտինը Արցախն է «ճանաչում» որպես Հայաստանի տարածք:

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսում ՌԴ նախագահ Պուտինը նաեւ հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է։ Մեկնաբանելով Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշեց. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»։

Իհարկե հնարավոր է անել ամենատարբեր ենթադրություններ և հնչեցնել գննահատականներ, այսպես ասած ըստ ճաշակի կամ քաղաքական նախասիրության, սակայն բոլոր դեպքերում բավականին ուշագրավ է ՌԴ նախագահի ելույթի ձևակերպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել