Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո զգալի նիհարել է՝ կորցնելով 11 կգ: Նրա քաշի կորստի գաղտնիքը GB News-ին տված հարցազրույցում բացահայտել է մամուլի քարտուղար Ջեյսոն Միլլերը. զրույցից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ի օգտահաշվում:

Հաղորդավարի այն հարցին, թե ինչպես է նախկին նախագահին հաջողվել այդքան նիհարել, նրա խոսնակը լղոզած պատասխան է տվել. «Մի փոքր գոլֆ և նրան աջակցող ելույթներ»: Միլլերը նշել է, որ «Թրամփն իրեն հիանալի է զգում. նա հանգստացած տեսք ունի և շատ ավելի երջանիկ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել