Մոսկվայում գտնվող Նիկոլ Անհողը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ իր անգրագետ ռուսերենով փայլատակելուց զատ հայտարարել է, որ լավ կլինի, որ դաշնակիցները հաճախ հանդիպեն...
Իյա, իրո՞ք... 2,5 տարի ջանադրաբար հայ-ռուսական հարաբերությունները թունավորած Նիկոլն, ով Երևան ժամանած Պուտինին չդիմավորեց օդանավակայանում, հետո Բաղրամյան 26-ի մուտքի մոտ, ինչպես նաև թույլ տվեց, որ վրացի լրագրողը հարձակվի Պուտինի վրա, 2020 թ-ի ապրիլից իր ֆեյքաբուծարանով և համախոհներով ամենավերջին վիրավորանքներն էր ուղղում Պուտինի շրջապապատին և հատկապես հայերին, ովքեր մեսիջներ էին հղում մեր հասարակությանը, որ Նիկոլ Անհողը թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն է սպասարկում և այլն, հիմա, երբ նվաստացվել և նսեմացվել է Ալիևի կողնից պարզվում է, ՌԴ-ի դաշնակիցն է...Նիկո՛լ, Մոսկվայում քո արարաքները և թիմակիցներիդ ռուսատյացությունը չեն մոռանում...
Նիկոլ Անհո՛ղ, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտից հետո դու ընդամենը կատարող ես, քանի որ քո կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում... Նիկոլ Անհողին իր տեղն ու դերը Մոսկվայում ցույց տվեցին դեռ սույն թվականի հունվարի 11-ին Պուտին-Նիկոլ-Ալիև հանդիպման ժամանակ, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի երևանյան խրոխտ խոստումները կապված գերիների վերադարձի հետ նույնիսկ չէին էլ քննարկվել...
Ի դեպ, պաշտոնական Մոսկվան մեծ ուրախությամբ օգտբվում է Նիկոլ Անհողի կապիտուլյանտ կարգավիճակից և վերջինից ստանում է այն ամենն ինչ ցանկանում է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել