Armenpress.am-ը գրում է․

Գյումրիի քաղաքապետ  Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան այն մասին, որ Սամվել Բալասանյանը բացակայում է երկրից, որովհետև իրեն առնչվող ինչ-ինչ գործեր են քննվում, դատախազը պատասխանեց, որ Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա:

Նման գործեր չկան: Ինչ մնում է ասեկոսեներին, ես դրանց չեմ պատասխանում, ես մարզի դատախազն եմ»,-նշեց Գուրգեն Գրիգորյանը:

Գյումրիի ավագանու վերջին երկու նիստերին քաղաքապետը չի մասնակցել: Նրա բացակայության հետ կապված  փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը պարզաբանել է,  որ Սամվել Բալասանյանը երկրում չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել