«Երեքշաբթի «Հայաստան» դաշինքը կրկին ծանր մարտեր կմղի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար։ Դաշինքը յոթերորդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը եւ կփորձի նվաճել այդ «ռազմավարական նշանակության բարձունքը»։ Կասկած չկա, որ իշխանությունն ամեն ինչ անելու է այն անառիկ պահելու համար, քանի որ երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ՔՊ-ի թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ չեն ընտրելու նրան, քանի որ Ղազինյանը բանակում չի ծառայել։

Քանի դեռ ԱԺ կանոնակարգ օրենքը չեն փոխել եւ չեն սահմանափակել անընդհատ նույն թեկնածուին առաջադրելու հնարավորությունը, «Հայաստան» դաշինքը կարող է անսահմանափակ անգամներ առաջարկել նույն թեկնածուին: Բայց կարող է նաեւ փոխել: Դաշինքի մեր աղբյուրներն ասացին, որ չեն փոխելու: Այլ թեկնածու չկա՞, թե՞ սկզբունքի հարց է։ «Նման հարց ընդհանրապես չենք քննարկել»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել