Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արձագանքել է «Սկուադրա աձուրայի» նախկին հարձակվող Վինչենցո Մոնտելայի խոսքերն այն մասին, որ Մարիո Բալոտելիին կարող է վերադառնալ ազգային թիմ, որտեղ վերջին անգամ Սուպեր Մարիոն եղել է 2018 թ-ին.

«Մարիոյի հետ ես աշխատել եմ: Այդ առումով ես «պատվաստված» եմ: Մարիոն 31 տարեկան է, հավաքականի դռները բաց են բոլորի համար: Ոչ-ոք ոչինչ չի մոռացել:

Մենք ցանկանում ենք լավագույններին ունենալ մեր կազմում»,-ասել է Մանչինին:2021/22 մրցաշրջանում անցկացրած 8 խաղում Բալոտելլին դարձել է 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել