Tert.am-ը գրում է.

Վրաստանին դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափին Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ երկիրը պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում: Այսպես Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որն առաջարկել էր տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը՝ մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ:

«Անկասկած, երբ մենք որևէ գործընթաց չենք տեսնում ապաշրջափակման ուղղությամբ, շատ բարդ է մասնակցել նման ձևաչափին և խոսել որևէ ենթակառուցվածքային նախագծերի մասին: Այնուամենայնիվ, ցանկանում եմ հանրությանը հայտնել հետևյալ դիրքորոշումը. այս մեծ աշխարհաքաղաքական նախագծերում և հարաբերություններում մենք, անկասկած, ինչ-որ կերպ պետք է ներկայացված լինենք՝ սակայն ոչ պետական շահերի և որևէ զիջումների հաշվին»,-  Զալկալիանին մեջբերում է Новости-Грузия-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել