Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման Ազգերի լիգայի կիսաեզրափակչի՝ Բելգիայի դեմ խաղում (3-2) օգնեց իր թիմին կամային հաղթանակ տանել։

62-րդ րոպեին «Ռեալի» հարձակվողն աչքի ընկավ գոլով, երբ հանդիպման հաշիվը 0-2 էր, և սկսվեց ֆրանսիացիների քամբեքը։

Հատկանշական է, որ Ֆրանսիայի հավաքականը ոչ մի անգամ չի պարտվել, երբ Բենզեման գոլի հեղինակ է դարձել։ Այս մասին գրում է Actu Foot-ը։ Այդպիսի 25խաղերից 23-ում հավաքականը հաղթել է, 2-ն ավարտել ոչ-ոքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել