Armsport.am-ը գրում է․

Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 5-0 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Քրիստուպաս Սլեիվային:

Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադ Ռեզա Մոխտարին:

Ամոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Հավարդ Յոերգենսենի նկատմամբ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ կիսաեզրափակչում իր մասնակցությունն ապահովել էր նաև 55 կգ քաշային  Նորայր Հախոյանը: Քառորդ եզրափակչում նա 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով ամերիկացի Մաքս Էմիլիանո Նովրիի նկատմամբ:

Եզրափակիչ դուրս գալու համար Հախոյանը կգոտեմարտի ռուս ըմբիշ Էմին Սեֆերշաևի հետ:

Հիշեցնենք՝ Հախոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 6-1 հաշվով հաղթանակ է տարել գերմանացի Ֆաբիան Շմիտի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել