Tert.am-ը գրում է․

Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ իրանա-ադրբեջանական լարվածությանը:

«Զորավարժություններ, սուր դիտողություններ. լարվածությունն Իրանի և նրա հյուսիսարևմտյան հարևան Ադրբեջանի միջև աճում է: Թեհրանը մեղադրում է Բաքվին այն բանի համար, որ իր վաղեմի թշնամուն՝ Իսրայելին, թույլ է տվել «սադրիչ գործողություններ» իրականացնել իրանա-ադրբեջանական սահմանին: Իրանցի ղեկավարներն ասում են, որ չեն հանդուրժի Իսրայելի գործողությունները կամ «աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում և սահմաններին»: Ադրբեջանը պատասխանում է՝ ասելով, որ դրանք «անհիմն մեղադրանքներ են», գրում է Le Monde-ը:

«Իրանը վախենում է Իսրայելի աճող ազդեցությունից Ադրբեջանում, քանի որ Բաքուն, որը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում հրեական պետության հետ 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, Իսրայելի ռազմարդյունաբերության գլխավոր պատվիրատուն է: 2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն 5 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելից ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2017-ից 2019 թվականներին Թել Ավիվը նույնիսկ դարձել է Ադրբեջանի համար զենքի ամենամեծ օտարերկրյա մատակարարը. վաճառքը գերազանցել է 375 մլն դոլարը», -գրում են հոդվածի հեղինակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել