Tert.am-ը գրում է․

Եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում կամ առաջնորդվել է սովետական սահմաններով, արդյո՞ք սահմանազատման և սահմանագծման գործընթացներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջան, որոնք 1989 թ-ի դեկտեմբերի 1-ց Հայաստանի մաս են կազմում։ Այս մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը հիշեցրեց նաև, որ սովետական նախկին հանրապետությունների միջև սահմանները 70 տարիների ընթացքում միշտ փոփոխվել են, իսկ Կառավարությունը կոնկրետ չի նշում, թե որ սահմաններն են հիմք ընդունում։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ամբողջական և համապարփակ հիմքերի հետազոտությունից հետո պարզ կլինի, թե սխեմատիկ իմաստով, որ քարտեզը հիմք կհանդիսանա սահմանազատման և սահմանագծման գործընթացներ կազմակերպելու և սկսելու համար։

«Նման գործընթացներում, թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում իրականացման փուլում, նախ և առաջ, կարևոր է ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, որոնց հիման վրա կազմվել են, կառուցվել են, քարտեզագրվել են քարտեզները, որոնք իրենց հերթին պետք է հետազոտվեն»,-ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ 1990 թ․ մայիսի 20-ի ընտրություններին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը Շուշի շրջանից, որ այդ ժամանակ ադրբեջանական վերահսկողության տակ էր և Շահումյանի շրջանի ժողովուրդը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել