Թեհրանի երկխոսությունը Մոսկվայի հետ Իրանի Իսլամական Հանրապետության նոր կառավարության բարիդրացիական հարևանության քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:

Նախարարն ընդգծել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաև անձամբ իր ներկայությունը Մոսկվայում ցույց է տալիս, որ երկու երկրի հարաբերությունները «շատ սերտ են և առաջնահերթ»: «Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի լուրջ առանջընթացի հասնենք մեր երկկողմ հարաբերություններում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի պաշտոնյան:

Վերջինս մատնանշել է միջազգային և տարածաշրջանային օրակարգում համագործակցության լավ փորձը: «Մենք բազմազան երկկողմ համագործակցություն ենք ծավալում: Այսօր շատ կխոսենք, թե ինչպես զարգացնենք մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- հավելել է Աբդոլլահիանը:

Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները «շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար»: «Նկատի ունեմ Հարավային Կովկասի, Աֆղանստանի, ինչպես նաև Եմենի շուրջ քննարկումները»,- նշել է իրանցի նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել