Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Լոռու մարզի բնակիչը՝ 24-ամյա Արայիկ Ք.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծի պողոտայում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 75-ամյա Սամվել Մ.-ին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել