Tert.am-ը գրում է.

Երգչուհի Ինգա Արշակյանն ամուսնությունից և մայրիկ դառնալուց հետո աշխատանքային դադարի մեջ էր։ Այս շրջանում ԱՄՆ–ում բնակվող երգչուհին երկու բալիկ ունի՝ 5-ամյա Մարիան և 3-ամյա Միքայելը։ Մայրիկն արդեն պատրաստ է ընտանեկան կյանքը համատեղել աշխատանքային գործունեության հետ և մեկնարկել է «Haynots» նախագիծը։

Tert.am Life–ի հետ զրույցում նա առաջին անգամ պատմել է նոր նախագծի, երեխաների և ԱՄՆ–ում լինելու մասին։ Ինգան տրամադրել է նաև երեխաների լուսանկարները, որոնց փորձում էր հեռու պահել հանրային հետաքրքրությունից։

«Կարծում եմ՝ երեխաները փոքր տարիքում ավելի անպաշտպան են։ Այդ իսկ պատճառով սպասում էի մի փոքր մեծանան, հետո ներկայացնեի հանդիսատեսին»,– ասաց Ինգան՝ պարզաբանելով, թե ինչու է միայն այսքան տարի անց ներկայացնում երեխաների առաջին լուսանկարները։

Խոսելով աշխատանքային դադարի մասին՝ Ինգան պատմեց, որ այս ընթացքում  իրեն նվիրել էր ընտանեկան կյանքին։ «Փոքրիկներիս էի մեծացնում, ինձ ամբողջովին նվիրել էի ընտանիքիս։ Կարծում եմ՝ նրանք իմ լավագույն ստեղծագործությունն են։ Երկու զավակս իմ հրաշքներս են»,– ասաց Ինգան։

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք վերջնական տեղափոխվել է ԱՄՆ, քանի որ վերջին տարիներին այնտեղ է բնակվում, որդին՝ Միքայելը, ծնվել է Միացյալ Նահանգներում։ «Աշխատանքի բերումով հիմա գտնվում  ենք ԱՄՆ-ում, բայց այստեղ մնալու որոշումը վերջնական չէ»,– ասաց նա։

Անդրադառնալով երեխաներին՝ Ինգան նկատեց, որ երկուսն էլ շատ երաժշտասեր են։ «Դեռևս լույս աշխարհ չեկած նրանք մասնակցել են բոլոր ձայնագրություններին և համերգներին։ Դա անշուշտ չէր կարող չանդրադառնալ նրանց երաժշտական լսողության, ճաշակի և ունակությունների վրա»,– ասաց մայրիկը, որն այս ընթացքում որոշել է իրականացնել մանկական նախագիծ։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել