Starnews.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, սիրված երգիչ, Վաստակավոր արտիստ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին:
Հայկոյի մասին այս օրերին շատ է խոսվում, ընկերները և գործընկերները վստահեցնում են, որ Հայկոն բացառիկ ընկեր էր:
Նրանց խոսքով՝ Հայկոն նաև խոսակցական լեզվով ասած՝ ջիգյարով էր: Վերջինիս ամենահաճախ օգտագործած արտահայտություններից էին՝ ցավդ տանեմ, մեռնեմ ջանին և ախպերս:
Օրերս ընկերները պատմել էին Հայկոյի մասին հայտնի մի դեպք, որը տեղի էր ունեցել 90-ականներին, երբ երիտասարդ Հայկոն աշխատում էր ռեստորաններից մեկում:
Գինովցած մի տղամարդ մոտեցել էր Հայկոյին և բարկացած ասել էր՝ արա, ինչին Հայկոն իրեն հատուկ ձևով ասել էր. «Արան դու ես, ախպերս»:
Նյութի աղբյուր՝ https://starnews.am/1-638/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել