Armenpress.am-ը գրում է․

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Քանաքեռ փողոցի թիվ 2, 4, 5, 6, 12, 13, 14, 15, 16, 17 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ ՝նշելով, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին, ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ գյուղերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել