Armenpress.am-ը գրում է․

ՌԴ-ում ներքին շուկայի կարիքների համար COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութերի արտադրության պահանջ չկա, երկրում բավարար են սեփականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը լրագրողներին հայտնել Է «Միոտեխմեդ» համաժողովի կուլուարներում:

«Առայժմ նման պահանջ մենք չունենք, սեփական պատվաստանյութերը բավարար են»,-ասել Է նա:

Նախարարը հիշեցրել Է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թողարկումը կարգավորված Է Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca-ի թույլատրագրով, սակայն այդ արտադրանքը նախատեսված Է արտահանման համար:

«Ռ-Ֆարմ»-ի գլխավոր տնօրենի խոսքով, որտեղ կազմակերպված Է դրա թողարկումը, խոսքը «մի քանի հարյուր հազար» պատվաստանյութի մասին Է: Ավելի վաղ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում նշել են, որ ռուսաստանյան շուկան լիովին ապահովված Է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութերի լրիվ ծավալով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել