Armenpress.am-ը գրում է.

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը 2022-ին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, շեշտել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իդալգոն մասնավորապես «Թվիթեր»-ի իր էջում տեղադրել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված « Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածը և գրել. «Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Բեռնար-Անրի Լևին իր հոդվածում շեշտել է, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է գտնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել