Հետաքրքիր է, չէ՞։
Այսօր պայթեց «Պանդոռայի թղթեր» անունը ստացած միջազգային սկանդալը, որը բացահայտեց մի շարք ղեկավարների կոռուպցիոն եւ խիստ կասկածելի գործարքները։
Դե, դոսյեի մշտական եւ ամենաագահ «աստղերից» մեկը կրկին Իլհամ Ալիեւն է։ Բայց նա միայնակ չէր։ Էլ Զելենսկի, էլ Թոնի Բլեռ, էլ Չեխիայի նախագահ ու էլի մի քանի տասնյակ «մեծամեծեր»։
Հայաստանի նախորդ եւ ոչ մի նախագահի անուն, կրկնում եմ, եւ ոչ մեկինը, հերթական համաշխարհային կոռուպցիոն սկանդալում չկա։
Հայաստանում ոչ մի նախորդ իշխանություն, բնավ, սուրբ եւ կատարյալ չէր։
Բայց ոչ մեկ թալանչի չի եղել։
Ուստի, ինչու միջազգային մակարդակի իրական թալանչի Ալիեւը հաղթեց «ժողովրդավար» Նիկոլին հարցի պատասխանը ոչ թե նախորդ 28, այլ վերջին 3 տարիների մեջ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10225657791129706
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել