Armsport.am-ը գրում է․

«Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի և Ռումինիայի հետ սպասվելիք խաղերի մասին.

«Ազգային հավաքականին երկու կարևոր հանդիպում է սպասվում, և երկու խաղերում թիմին հաղթանակ է պետք։ Չնայած նախորդ ամիս գրանցած արդյունքներին՝ հավաքականի հանդերձարանում միայն լավ մթնոլորտ է տիրում, ֆուտբոլիստներն իրենց ուժերին վստահ են։

Խաղերին լավ տրամադրվելու ու պատրաստվելու դեպքում արդյունքն էլ, կարծում եմ, գոհացնող կլինի։ Ուժեղ կազմ ունենք, թիմի մոտ հաղթական ոգի է արթնացել։ Շատ կարևոր է լավ նախապատրաստվելը, իսկ մինչ առաջին խաղը դեռ մեկ շաբաթ ժամանակ ունենք, կսպասենք լավ արդյունքների»,- ասել է Այվազովը, որն արդեն միացել է հավաքականին երևանյան մարզական հավաքի ընթացքում:

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել