Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստին, ով վերջերս սև շուկայում ձեռք էր բերել Կալաշնիկով տեսակի ինքնաձիգի դետալները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, 20-ամյա ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրվել։

Նա հայտնվել է ոստիկանության տվյալների էլեկտրոնային բազայում, որտեղ այն անձինք են, ովքեր հակված են արմատական իսլամիզմի և ահաբեկչական գործողությունների։

Հատուկ ծառայություններն այս տարվա ամառվանից լրտեսել են կասկածյալներին։ Մասնավորապես, պարզվել է, որ նրանք պարբերաբար համացանցում տեղեկություններ են փնտրել Ֆրանսիայում սինագոգերի և տարբեր առևտրային կենտրոնների գտնվելու վայրի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել