Հարավային Կովկասում ընթացող գործընթացները բավականին բազմաշերտ են։
Այստեղ բախվում են և՛ տարածաշրջանային և՛ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ու խաղացողների շահերը և հետաքրքրությունները։
Երևացող մասում կա ռեգիոնի ընդգծված դերակատարը՝ ՌԴ-ն, մեծ հավակնություններ ունեցող Թուրքիան, մեր բարեկամ ու տարածաշրջանի հիմնական խաղացողներից Իրանը, տարբեր փուլերում ակտիվացող/պասիվացող արևմուտքը՝ իր տարբեր թևերով և վերջապես առավել նուրբ մոտեցումներով գործող, սակայն ծանրակշիռ գործոն հանդիսացող Չինաստանը։
Կարծում եմ, որ առաջիկա տասնամյակներում Հարավային կովկասում սպասվող փոփոխությունները դժվար է դիտարկել առանց Չինաստանի դերի հաշվարկման, որի հետ, ի դեպ, համագործակցության մեծ ու բարենպաստ դաշտ կա, որն այս իշխանությունները դիտմամբ անտեսում են։
Արտաքին անվտանգության ապահովման և թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպման տեսանկյունից Չինաստանը Իրանի, ՌԴ-ի և, իհարկե, ՀՀ-ի հետ բազմաթիվ հատվող կետեր ունի, որի ներուժը այս պահին հեռու է իրացված լինելուց։
Հ։Գ. Ի դեպ, այսօր Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման 72-ամյակն է, ինչի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներս Չինաստանի ժողովրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել